Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատասխանել է Պելեի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի քննադատություններին։

«Այսպես ասենք. դրանք ինձ բացարձակապես չզարմացրին։ Վաղուց ժամանակն է, որ Պելեն թանգարանային նմուշ դառնա, իսկ Պլատինիից բարի խոսքերի ի սկզբանե չէի սպասում։ Նա ֆրանսիացի է, իսկ բոլոր ֆրանսիացիները չափից շատ են մտածում իրենց մասին»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մարադոնան։

ՈՒԵՖԱ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարադոնան, որպես մարզիչ, մեծ խաղացող է։ Պելեն իր հերթին հայտարարել էր, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականը գլխավորում է միայն փողի պատճառով։