Հանրապետության հյուսիսային եւ արեւելյան շրջաններում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից կնվազի 3-5, արեւելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Լոռիում՝  գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Արարատում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +28+31: