Ի պատիվ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հոնդուրասի դեմ հունիսի 16-ին տարած հաղթանակի՝ Չիլիի հավաքականի երկրպագուները Սանտյագոյում անկարգություններ են արել։ 

Իրավապահ մարմինների տեղեկացմամբ, զանգվածային անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 81 մարդ։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու, մնացածները ծեծկռտուքի, ագրեսիայի եւ կողոպուտի համար, հայտնում է Pravda.ru-ն։

Չիլիի եւ Հոնդուրասի միջեւ տեղի ունեցած հանդիպումը պլազմային մեծ հեռուստացուցներով հեռարձակվել է Սանտյագոյում։ Չիլին 1:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասին։ Միակ գոլը խաղի 35-րդ րոպեում խփել էր Ժան Բոսեժուրը։