Աշխարհի ֆուտբոլի առաջնության յոթերորդ օրը եզրափակող խաղում, Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին կհանդիպեն Ֆրանսիայի եւ Մեքսիկայի հավաքականները: Առաջին տուրում մրցակիցները վաստակել են մեկական միավոր` ոչ ոքի խաղալով համապատախանաբար Ուրուգվայի եւ ՀԱՀ-ի հետ: Հաշվի առնելով երեկ ուրուգվայցիների տարած հաղթանակը` Ֆրանսիա – Մեքսիկա հանդիպումը դարձել է առանցքային 1/8-րդ եզրափակիչի ուղեգրերի համար պայքարում:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Առաջին տուրում А խմբի կենտրոնական դիմակայութան մասնակիցներն անկեղծորեն հիասթափեցրին: Ընդ որում, ֆուտբոլասերներին հիասթափեցրեց ոչ թե հաշիվը, այլ ցույց տված խաղը: Ըստ ամենայնի` այս խմբում փլեյ-օֆֆ դուրս գալու պայքարը կշարունակվի մինչեւ վերջին տուրը: Ժամանակից շուտ ուղեգիր նվաճել թերեւս որեւէ թիմի չհաջողվի:
Ուրուգվայի հետ ոչ-ոքիից հետո, բուքմեքերների կարծիքով, ֆրանսիացիները շարունակում են մնալ խմբի առաջատարի դերում եւ ի վերջո կգրավեն առաջին տեղը:



























