Քաթարում աքսորի մեջ գտնվող Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշաալը հայտարարել է, որ իր կողմնակիցները երբեք չեն ընդունի Իսրայելի զինաթափման պահանջները, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով  «Բի Բի Սի»-ն:

«Մեր դիմադրության զնեքը սուրբ է, եւ մենք երբեք չենք  քննարկի զինաթափումը», - վստահեցրել է Մեշաալը:

«Մեր թշնամին հասկանում է միայն կրակի ուժը, եւ հենց մեր հրթիռներն են նրանց ստիպել բանակցություններ սկսել մեզ հետ», - հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածում հերթական հրադադարն ուժի մեջ է մտել օգոստոսի 26-ին: