ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իսրայելի կողմից Հորդանանի Արեւմտյան ափի 400 հա հողատարածքի յուրացումն անվանել է անարդյունավետ որոշում, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

«Տվյալ որոշումը, ինչպես եւ Իսրայելի ցանկացած նման հայտարարություն, անարդյունավետ են դարձնում Իսրայելին առաջադրված նպատակները` Գազայի հատվածում  հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ», - հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:

Ըստ նրա` ԱՄՆ իշխանությունները Իսրայելի կառավարությանը կոչ են անում  չեղյալ հայտարարել այդ որոշումը:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Բեթղեհեմի եւ Խեւրոնի տարածքում,  400 հա հողատարածքի գրավման մասին՝ ի պատասխան իսրայելցի երեք դեռահասների սպանության: