Թուրքիայում հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ոստիկանի մասնակցությամբ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան մի քաղաքացի ինքնասպանություն կատարելու համար Ստամբուլում Ասիան եւ Եվրոպան միմյան կապող կամուրջից փորձ էլ նետվել ներքեւ:

Քաղաքացիների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկաններից մեկը խիստ ապշեցրել եւ զայրացրել է դեպքին ականատես քաղաքացիներին: Կամուրջից կախված եւ ինքնասպանության փորձ կատարել ցանկացող  քաղաքացուն փրկելու փոխարեն ոստիկանը ինքնալուսանկարվել է (սելֆի):