ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման պայմանագիր ստորագրել: Նախագահի համապատասխան կարգադրությունը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ընդունել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ պայմանագիր  ստորագրելու մասին ՌԴ կառավարության 2014 թ. մայիսի 29-ի առաջարկը», - ասվում է փաստաթղթում:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է ընձեռվել փաստաթղթի նախագծում կատարել փոփոխոթյուններ, որոնք սկզբունքային բնույթի չեն:

 «Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրը պետությունների ղեկավարների մակարդակով անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստում ստորագրելը»,- նշված է կարգադրությունում: