Հանրապետության հյուսիսային եւ արեւելյան շրջաններում սեպտեմբերի 1-ին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւելյան 5-10մ/վրկ արագությամբ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում սեպտեմբերի 1-ին, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Լոռիում՝  գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+24,

Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,

Արարատում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+33,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +22+27: