«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, գործելու են նոր սակագներ դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (դեպի ՀՀ մարզեր) եւ դեպի Ռուսաստան կատարվող միջազգային զանգերի համար:

Սակագների փոփոխությունները հետեւյալն են՝

- Դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (մարզեր) կատարվող զանգերի սակագինը մեկ րոպեի դիմաց նախկին 15 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 5 դրամ:

- Դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի16 դրամ:

- Դեպի Ռուսաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն այսուհետ կկազմի 49 դրամ:

Ընկերությունը մշտապես բարելավում է ծառայությունների մատուցման պայմանները՝  հասանելի դարձնելով բարձր որակ ծառայությունները բոլորին: