ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ասուլիսիում ներկայացրել են ԱԻՆ-ում ստեղծված՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Դրա ստեղծման համար համագործակցող կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ`օգոստոսի 14-ին: Հուշագրի հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով:
«Տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից աշխարհի առանցքային մարտահրավերներից մեկն է: Դրանք նկատի ունենալով եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով`տեղեկատվական համակարգերի արդիականացումը եւ տվյալների անվտանգության գերժամանակակից պահանջների ապահովումն այլընտրանք չունեն: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է այդ արդիականացման գործընթացում երկարաժամկետ ներդրումների կարեւորությունը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծումն ուղղված է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում մեր պետության կառավարման համակարգի կենսունակության բարձրացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախագծի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:





























