ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն Իրաքում հերթական օդային հարվածն է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը:
Ռմբակոծությունը կատարվել է սեպտեմբերի 2-ին՝ երկրի խոշորագույն ամբարտակից ոչ հեռու, որը գտնվում է Մոսուլ քաղաքի մոտ: Գրոհի արդյունքում ոչնչացվել կամ շարքից հանվել է հակառակորդի 16 մարտական մեքենա:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 8-ին արտոնել էր Իրաքում գրոհայինների դիրքերին օդային հարվածներ հասցնելը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն ընդունվել է ամերիկյան անձնակազմի պաշտպանության, ինչպես նաեւ իրաքյան եւ քրդական զորքերին օգնելու համար:





























