Ղարաբաղյան խնդիրը չունի ոչ պատերազմական, եւ ոչ էլ իրավական լուծում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հարցի իրավական լուծում չի կարող լինել, քանի որ կողմերը հիմնվում են երկու տարբեր իրավական նորմերի վրա, որոնցից երկուսն էլ կենսունակ են՝ ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները:

Սոցիոլոգի կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորմանը կարելի է հասնել միայն բարի կամքի հիման վրա: «Հայաստանը պետք  է դուրս գա բանակցային գործընթացից, Հայաստանի միակ գործառույթը պետք է լինի ղարաբաղյան խնդրի պատերազմական ելքի խոչընդոտումը», - ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը: Ադրբեջանը, ղարաբաղյան խնդիրը վախենում է դիտարկել ՝ որպես ազգամիջյան բախում, քանի որ այդ դեպքում կարող են երեւան գալ թալիշների, լեզգիների խնդիրները եւ Ալիեւին չի հաջողի Ադրբեջանը՝ որպես միասնական ազգային պետություն ներկայացնել: