Վրաստանի հարավի Յալգուջա զորավարժարանում կանցկացվի վրաց-ադրբեջանական «Անվտանգ Կովկաս – 2014» համատեղ զորավարժությունը:
«Ուսումնավարժանքների նպատակը փրկարարական ուժերի համակարգված աշխատանքի բարելավումն է` երկու երկրների համագործակցության եւ Վրաստանի եւ Ադրբեջանի փոխօգնության հուշագրի շրջանակում, որը ստորագրվել էր British Petrolium-ի եւ Վրաստանի կառավարության միջեւ» ,- ասված է հաղորդագրությունում:
«Ուսումնավարժանքներին կմասնակցեն Վրաստանի ՆԳ նախարարության, աշխատանքի նախարարության, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ եւ բրիտանական British Petrolium ընկերության, BRIGGS-ի եւ վրացական «Էներջի ինվեստ» ընկերության ներկայացուցիչներ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն:





























