2014թ. առաջին կիսամյակի տվյալով՝ արտագնա տուրիզմի բնագավառում 17,3% (495 հազար 957 մարդ) աճ է արձանագրվել, եւ 30,4%՝ ներգնա տուրիզմի բնագավառում (ավելի քան 95 հազար մարդ): Այս մասին սեպտեմբերի  3-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով Ախթալայում կայանալիք խորովածի, երաժշտության եւ արվեստի փառատոնին՝ նա նշել է, որ փառատոնը կօգնի զարգացնել տեղի ավանդույթների մասին պատկերացումները՝ երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ փառատոնի կազմակերպման տեսանկյունից ուշագրավ է պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունը:

Ախթալայում սեպտեմբերի  6-ին կանցկացվի խորովածի, երաժշտության եւ արվեստի 6-րդ փառատոնը: