Ազգային բասկետբոլային ասոցիացիայի (NBA) այս տարվա առաջնության չեմպիոն է դարձել «Լոս-Անջելես Լեյքերս» թիմը: «Լեյքերսի» համար  նվաճված չեմպիոնական կոչումը դարձել է թվով 16-րդը թիմի պատմության ընթացքում:

Թիմը վճռորոշ խաղում հունիսի 18-ին Լոս-Անջելեսում պարտության է մատնել «Բոսթոն Սելթիկսին»՝ 83:79 հաշվով: NBA-ի եզրափակիչ խաղից առաջ հաշիվը 3:3 էր, եւ 7-րդ խաղի հաշիվը կանխորոշել է չեմպիոնական տիտղոսակրին:

«Սելթիկսը» չեմպիոն է դարձել 17 անգամ: Վերջին անգամ նախանցած առաջնությանը, երբ 4:2 հաշվով պարտության էր մատնել «Լեյքերսին»: