Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրը հանդիսանում է իրենց օրակարգային թեման:

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 3-ին, Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կրկի խոսել է Ղարաբաղի խնդրից՝ շեշտելով, թե այն իրենց օրակարգի կարեւոր թեմաներից է եւ այդ խնդրի հետ կապված հետագա քայլերը քննարկվել է Ալիեւի հետ:

Էրդողանն ասել է, թե Բաքվից հետո Կարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրենք պահանջելու են ՆԱՏՕ-ից, որ կատարվեն Ադրբեջանին տրված խոսոտումները: