Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշ ժամանակ հետո տեղափոխվելու է նոր կառուցվող նախագահական պալատ, իսկ ներկա պալատ է տեղափոխվելու վարչապետը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե այս պահին իր նստավայրը Չանքայա նախագահական պալատն է, սակայն կառուցման մեջ գտնվող նոր նախագահական պալատը պատրաստ լինելու դեպքում տեղափոխվելու է:

Էրդողանի խոսքով՝ արդեն նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համաձայնեցված է, որ Էրդողանը տեղափոխվելու է նոր նախագահական պալատ, իսկ վարչապետը՝ Չանքայայի պալատ:

Նշենք, որ ներկայիս Չանքայա նախագահական պալատը 1915-ին խլվել է Քասաբյանների ընտանիքից, իսկ Քասաբյաններին բռնի տեղահանել են Անկարայից: