Հայաստանի կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ բնակիչներին իրազեկելու, գրանցման կարգին ու պայմաններին ծանոթացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքի www.mud.am գլխավոր էջում բացվել է նոր պատուհան «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» անվանումով: Պատուհանում պարբերաբար կտեղադրվեն վերջին նորություններն ու թարմացումները:

Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով: