Այս տարվա օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղեւոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմում է 265 391 ուղեւոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

Ուղևորների թիվը 2013թ.  օգոստոսին

Ուղևորների թիվը 2014թ.  օգոստոսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

94 083      

123 366      

 + 31 %

Մեկնող

103 874    

142 025      

 + 37 %

Ընդամենը

197 957

265 391

 + 34 %