Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է պարբերաբար վիրավորել մարդուն եւ ամեն անգամ տուգանքով սահմանափակվել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դիտարկմանը:
«Ինչ-որ մեկի մոտ սովորություն է դարձել իմ հասցեին հայհոյանքներ թույլ տալ: Նա ինձ սպասում է կառավարության շենքի մոտ եւ ամեն անգամ դուրս գալուց, իրեն ծայրահողություններ է թույլ տալիս: Ես դիմել եմ նաեւ ոստիկանություն», - հայտարարեց Մարտիրոսյանը;
Ի պատասխան՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ ոստիկանությունը օրինախախտի նկատմամբ մի քանի անգամ վարչական տույժ է կիրառել: «Խոսքը 85-ամյա մարդու մասին է: Եկեք ուշադրություն չդարձնենք այս ամենին: Մենք շարժվել ենք օրենքին համապատասխան», - հայտարարեց Գասպարյանը:
Սակայն պատասխանը չգոհացրեց վարչապետին. «Ենթադրենք, օրենք է: Սակայն ամեն անգամ պետք է հայհոյի եւ ազատվի տուգանքո՞վ: Ես հասկանում եմ, որ օրենք է, բայց խնդիրն ինչպե՞ս լուծել: Դահլիճում շատ իրավաբաններ կան, մի բան խորհուրդ տվեք»:.
Իր հերթին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը նշեց, որ եթե հայհոյանքները պարբերաբար եւ հրապարակային բնույթ են կրում, ապա դա միանշանակ խուլիգանություն է, եւ հետեւաբար՝ պատժելի հանցագործություն:





























