«Ռոսնեֆթ» ԲԲԸ-ն «Նաիրիտ» գործարանում ներդրումների հնարավորությունն այլեւս չի դիտարկվում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը, ցուցարարներին այդ մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Ցուցարարների խոսքով՝ նախարարը հայտարարել է, որ ռուսական կոնցեռնը կորցրել «Նաիրիտի» վերականգնման նախագծի շուրջ է իր հետաքրքրությունը, եւ այժմ կառավարությունը ձեռնարկությունը գործարկելու այլ տարբերակներ է փնտրում:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն 2010թ. ապրիլից դադարեցրել է արտադրությունը: 2013թ. հաղորդվել էր ռուսական «Ռոսնեֆթի» կողմից գործարանում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին:




























