ՖԻՖԱ-ն հերքել է Հյուսիսիային Կորեայի հավաքականի չորս խաղացողների կորելու մասին լուրերը։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ խաղացողների փախուստի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Նրա խոսքով, հավաքականի ոչ մի անդամ ՖԻՖԱ-ին չի դիմել։ Հյուսիսկորեական թիմի հետ աշխատանքների պատասխանատու ՖԻՖԱ-ի աշխատակիցը եւս չի հայտնել ֆուտբոլիստների անհետացման մասին։ Թե ինչո՞ւ են Բրազիլիայի հետ խաղի չորս մասնակիցներ նշվել որպես բացականեր, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը չի բացատրել, հայտնում է Lenta.ru-ն։
Սկանդալը հասունացել էր հարավկորեական մի գործակալության համապատասխան տեղեկատվություն տարածելուց հետո։




























