Սիրիայում եւ Իրաքում հարձակողական գործողություններից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը կարող է հարձակվել նաեւ այլ պետությունների վրա, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը:
Իսլամական ծայրահեղականների գաղափարախոսական նկրտումները տարածվում են նաեւ Իրաքի սահմաններից դուրս, ասել է Շտայնմայերը: Նա հիշեցրել է, որ խմբավորման թիրախներից են Սաուդյան Արաբիան եւ Հորդանանը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայից ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարող քրդերին կուղարկվի զենքերի առաջին խմբաքանակը: Ինչպես հաղորդել է ԳՖՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, քրդերը Գերմանիայում «Milan» տեսակի հակատանկային հրթիռային համալիրների օգտագործման ուսուցում կանցնեն:





























