Պաշտոնատար անձանց վիրավորող լրագրողների նկատմամբ պետք է գործեն ոչ միայն իրավական, այլեւ լրագրողական հանրույթի ներքին ինքնակազմակերպման միջոցները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ուսումնասիրել են միջազգային փորձը, որը ողջունում է լրագրողական հանրույթի էթիկայի եւ ինքնակազմակերպման մեխանիզմների զարգացումը:
«Ձեզ էլ դուր չի գա, եթե լրագրողներից որեւէ մեկը սենսացիայի հետեւից ընկած կամ տարբեր այլ դրդապատճառներով սկսի վիրավորել ձեզ: Այդ դեպքում դուք արդարություն կպահանջեք, այդպես չէ՞: Դա նշանակում է պաշտպանվել նման վարքից, այդ թվում դատական մեխանիզմներով, իրավունք ունի յուրքանչյուրը, այդ թվում պաշտոնատար անձը: Այստեղ շատ հարցեր կօգնի լուծել լրագրողական հանրույթի կողմից գործընկերների համընդհանուր դատապարտումը»,-հայտարարել է Կոստանյանը:





























