Արտակարգ իրավիճակների օրվա առթիվ ԱԻՆ-ը համերգ է կկազմակերպի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Համերգին նա հրավիրել է կառավարության բոլոր անդամներին:

«Մենք տոնում ենք բավական հետաքրքիր միջոցառում»,-հայտարարել է նա՝ հավելելով. «Շատ լավ համերգ է լինելու, այնպես որ անպայման եկեք: Լինելու են ամենահայտնի կատարողները»:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժպիտով արձագանքելն է. «Իսկ հրավառություն լինելո՞ւ է», ինչն առաջ է բերել ներկաների ժպիտը: