Տոկիոյի Okunitama Jinja տաճարում սեպտեմբերի 27-ին եւ 28-ին շագանակների փառատոն է անցկացվելու, որը ճապոնական մայրաքաղաքի հնագույն աշնանային տոներից է: Առաջին անգամ այն կայացել է 1738 թվականին: Այցելուներին սպասվում է շագանակով պատրաստված ուտեստների համտեսում, ազգային երաժշտություն եւ արհեստների տոնավաճառ:
Սեպտեմբերի վերջին Ճապոնիայի ամենահզոր զինվորական կառավարիչներից մեկի՝ սյոգուն Տոկուգավայի սեղանին մատուցում էին լավագույն շագանակները Տոկիոյի մերձակայքի Մուսասինո բնակավայրից: Հենց այդ շագանակներն էլ կկարողանան համտեսել Okunitama Jinja-ում անցկացվող փառատոնի այցելուները:
Go Tokyo-ի փոխանցմամբ, փառատոնի եւս մեկ ավանդույթ է ձեռքով պատկերազարդված թղթե լապտերների ցուցադրությունը:
Ըստ Travel.ru-ի, տոնի այցելուներին նաեւ բացառիկ հնարավորություն կընձեռվի ունկնդրել կագուրա. հնագույն երգեր, որոնք ուղեկցվում են թմբուկի եւ սրինգի երաժշտությամբ:





























