Հաղթել ամերիկացիներին եւ ժամանակից շուտ դուրս գալ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ: Այսպիսի ֆանտաստիկ խնդիր է իր առջեւ դրել Սլովենիայի հավաքականը, որը միակը C խմբում առաջին տուրից հետո ունի երեք միավոր: Սլովենացիները նվազագույն 1։0 հաշվով հաղթեցին Ալժիրի թիմին:
Այսօր, հունիսի 18-ին, 19:00-ին Սլովենիային սպասվում է առաջին լուրջ դիմակայությունը: Մրցակիցը` ԱՄՆ-ի հավաքականը, մեկնարկային խաղում չպարտվեց անգլիացիներին եւ համարվում է երկրորդ ուղեգրի գլխավոր հավակնորդը: Այնպես որ այսօրվա խաղն առանցքային է երկու թիմերի համար էլ:
Բուքմեյքերների կանխատեսումը. Սլովենիայի հաղթանակ՝ 3,70, ոչ-ոքի՝ 3,25, ԱՄՆ հաղթանակ՝ 2,00:



























