Հայաստանում անհավատալիորեն դյուրին է մարդկանց հետ հանդիպելը: Այս մասին կալիֆորնիական «Glendale News-Press» պարբերականում գրում է Լոս Անջելեսից լրագրող Լիանա Աղաջանյանը:

«Ես կասկածում եմ, որ նույնը վերաբերում է նաեւ աշխարհի շատ երկրներին, որտեղ մեկ րոպե դու թափառական ես, իսկ հաջորդ րոպեին դառնում ես մեծ ընտանիքի մաս, որտեղ քեզ կերակրում են տնական ուտելիքով եւ խմեցնում, ինչից հետո հեռախոսահամարներ եք փոխանակում, եւ դու փորձում ես հասկանալ, թե ինչպես կարող ես փրկվել, եթե քեզ առաջարկել գիշերել իրենց մոտ»,- նշում է նա:

Լրագրողի խոսքով, եթե Հայաստանում ցանկանում ես խոսել ինչ-որ մեկի հետ՝ լինելով Սփյուռքից, օտարերկրացի կամ լրագրող, ապա քեզ անպայման տուն կհրավիրեն եւ նվազագույնը մեկ բաժակ հայկական սուրճ կհյուրասիրեն՝ պատմելով իրենց կյանքի պատմությունը:

«Միացյալ Նահանգներում ավելի բարդ է մարդկանց հետ հանդիպելը: «Բարեւ: Ինչպե՞ս ես» բառերը երբեք չեն բերի գրեթե հանպատրաստից ճաշի հրավերի: Անծանոթից ճանապարհ չես հարցնի, իսկ նա ամբողջ ճանապարհը չի գա քեզ հետ, որպեսզի քեզ հետ ոչինչ չպատահի»,- գրում է Լիանա Աղաջանյանը: