Ներկայիս ընդունակ երեխաները՝ ապագա ծրագրավորողները, գործարարները, ինչու չէ նաեւ ՝ նախագահներն եւ նախարարները, պետք է անընդհատ սովորեն եւ գնահատել իրենց ժամանակը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, DigiCamp 2014 ամառային ճամբարի մասնակցիների հետ հադնիպմանը հայտարել է «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Իմ օրինակով փորձեցի երեխաներին ցույց տալ, ինչ պետք է անի եւ եւ ինչ պետք է չանի մասնագետը: Իսկ պետք սովորել, սովորել եւ եւս մեկ անգամ սովորել, որքան էլ ծեծված ու տափակ չհնչի: Իսկ մենք օգնել ենք ստեղծել հարթակ, որտեղ երեխաները կարող են փոխանակվել գաղափարներով: Եվ իհարկե, օգնել ենք հրավիրել մասնագետների, ովքեր պատանիներին ու աղջիկներին բացատրել են բիզնես հմտությունների հիմքերը՝ ինչպես ստեղծել բիզնես, ինչպես կառավարել այն, ինչպես առաջխաղացնել նախագծերը», - հավելեց Պյատախինը:
Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցել են 40 անչափահասներ, եւ 13-25 տարեկաան երիտասարդներ:
DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցները` «D-Link»Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:




























