ԱՄՆ-ն Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում` երեխաների սպանությունների թվով, ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:
Ըստ զեկույցի` 2012 թ. ԱՄՆ-ում զոհվել է մինչեւ 20 տարեկան 3 հազարից ավելի երեխա եւ դեռահաս: Յուրաքանչյուր 100 հազար սպանվածից չորսը երեխա կամ պատանի է:
2012 թ. աշխարհում սպանվել է առնվազն 95 հազար երեխա եւ դեռահաս, վկայում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները:
Հիմնադրամը ներկայացնում է 190 երկրներից հավաքած տվյալները:
«Ներկայումս սպանությունը 10-19 տարեկան արական սեռի երեխաների մահվան հիմնական պատճառն է Պանամայում, Վենեսուելայում, Սալվդորում, Տրինիդադ եւ Տոբագոյում, Բրազիլիայում, Գվատեմալայում, Կոլումբիայում: Երեխաների սպանության թվով առաջին տեղում է Նիգերիան», — հայտնում է ՄԱԿ-ը:



























