Ամերիկացի գիտնականները ԱՄՆ-ի Պետդեպի թվիթերյան էջերը տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ներկայացուցիչների հետ շփվելու արդյունավետ գործիք են ճանաչել։

Նրանց հոդվածը հրապարակվել է Journal of Public Relations Research-ում։

Ըստ նրանց՝ ամերիկացի դիվանագետները այդ շփման համար սոցիալական ակտիվ միջնորդների են օգտագործում։ Դա հատկապես դրսեւորվում է Պետդեպի թվիթերյան տարբեր էջերում։
Որպես օրինակ է բերվում #SecClinton հեշթեգը, որով բավականին ակտիվ շփում է տեղի ունենում օգտվողների հետ:

Բացի դրանից, Պետդեպը երրորդ երկրների բնակիչների հետ շփման համար հաճախ է միջնորդներ օգտագործում` բլոգերների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների: Ըստ գիտնականների` դա  հատկապես արդիական է եւ կարեւոր, հայտնում է gazeta.ru—ն: