Հաքերներին առաջին անգամ հաջողվել է կոտրել ԱՄՆ առողջապահական ապահավորագրական համակարգերի կայքը: Կիբերհանցագործները կայք են ուղարկել վիրուսակիր ծրագրեր, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ համակարգչահենները հարյուրավոր փորձեր էին կատարել տվյալ համակարգը կոտրելու համար: Դեռ ապացույց չկա, որ չարագործներին հաջողվել է կայքի օգտվողների վերաբերյալ որեւէ տեղեկություն ստանալ: Ներկայումս գնահատվում է հասցված վնասի չափը:
Սպիտակ տունը եւ օրենսդիրներն արդեն տեղեկացված են միջադեպի մասին: Քննություն է սկսվել, որին մասնակցում են ԱՄՆ ԱԱԳ-ն, ազգային անվտանգության նախարարությունը, ինչպես նաեւ ՀԴԲ-ն:





























