Գերմանական ամենախոշոր Lufthansa ընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավելի քան 200 չվերթ է չեղարկել: Ավիափոխադրողի տվյալներով՝ գործադուլի պատճառով մոտ 25 հազար ուղեւոր կարող է տուժել: Թռիչքներն ամենից առաջ կչեղարկվեն ներքին եւ եվրոպական ուղիներում՝ Մայնի Ֆրանկֆուրտից եւ հակառակ ուղղությամբ, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ին:
Գործադուլի պատճառը Lufthansaճի ղեկավարության կողմից օդաչուների համար հաստատված թոշակի անցնելու տարիքը 55 տարեկան բարձրացնելն է: Օդաչուների Cockpit արհմիությունը վճռականորեն մերժում է ավիաընկերության նման ծրագիրը:





























