խումբ, 2-րդ տուր
18 հունիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մադելա Բեյ ստադիոն
Մրցավար` Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)
Յովանովիչ, 38 (0:1)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Սերբիան ու Գերմանիան մատուցեցին անհավանական սցենարով հանդիպում: Ֆուտբոլում հնարավոր գրեթե ամեն ինչ այս խաղում եղավ: Մրցավար Մալյենկոն իր որոշումներով միայն սրում էր լարվածությունը:
36-րդ րոպեից Գերմանիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Միրոսլավ Կլոզեն, որն այնքան մեծ հույսեր ուներ այսօր աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով հավասարվել Պելեին: Բայց Մալյենկոն այդ հնարավորությունը նրան չտվեց:
Կլոզեի հեռացումից ընդամենը երկու րոպե անց Սերբիան կարողացավ գոլային կոմբիանցիա կազմակերպել, եւ Միլան Յովանովիչը մոտ տարածությունից գրավեց Նոյերի դարպասը:
Սակայն, նույնիսկ տասը ֆուտբոլիստներով եւ չնայած բաց թողած գնդակին Գերմանիայի հավաքականը գրեթե հավասար պայքար էր մղում եւ ճնշում գործադրում: Դրա շնորհիվ 60-րդ րոպեին սխալվեց Վիդիչը, ձեռքով խաղաց սեփական տուգանայինում: Բայց չափազանց անհաջող խաղ ցուցադրած Լուկաս Պոդոլսկին չկարողացավ դիպուկ իրացնել նաեւ 11 մետրանոցը: Դարպասապահ Ստոյկովիչը հետ մղեց գնդակը:
Դ խմբում ամեն ինչ հայտնի կդառնա միայն վերջին տուրում: Վաղը, առաջին տեղ կարող է բարձրանալ Գանայի հավաքականը, եթե իհարկե չպարտվի Ավստտրալիային:
D խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Գերմանիա 2 1 0 0 4-0 3
Գանա 1 1 0 0 1-0 3
Սերբիա 2 0 0 1 1-1 3
Ավստրալիա 1 0 0 1 0-4 0



























