Google –ը համաձայնել է առնվազն 19 մլն դոլար փոխհատուցում վճարել այն սպառողներին, որոնց երեխաները Google Play առցանց խանութից առանց ծնողների համաձայնության գնումներ են կատարել, փոխանցում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովի նախագահ Էդիտ Ռամիրեսը հայտարարել է, որ բջջային տեխնոլոգիաների դարում շատ կարեւոր է ընկերություններին հիշեցնել սպառողների իրավունքների կարեւորության մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Google Play-ի ծառայություններից օգտվելու համար կարող է 0,99 –ից 200 դոլար գանձվել:
Երեխաների օգտագործած որոշ հավելվածներում խաղացողներին առաջարկվում է վիրտուալ առարկաներ ձեռք բերել, որոնց համար վճարը կարող է գանձվել առանց ծնողների գիտության:





























