Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2014թ–ի սեպտեմբեր ամսին Տավուշի մարզի Նորաշեն համայնքում մեկնարկել է ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:
Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 26 -ը, Նորաշեն համայնքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացման ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի ենթակառուցվածքների եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների զարգացումը Հայաստանի ողջ տարածքում: Մենք առանձնապես կարեւորում ենք բարձրորակ կապի ապահովումը սահմանամերձ բնակավայրերում եւ ուրախ ենք, որ ցանցի արդիականացման շնորհիվ մեր ներդրումը կունենանք սահմանամերձ Նորաշեն գյուղի բնակիչների կյանքն ավելի լավ դարձնելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հունիս ամսին թվայնացվել էր Տավուշի մարզի Նավուր համայնքը։ 2013թ–ի վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը




























