Երեւանի քաղաքապետարանի կապալառուները քաղաքի մանկապարտեզներին կասկածելի որակի սնունդ են մատակարարում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողներին հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարաական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ այդպիսի ընկերություններն են՝ «Նուբար», «Հեփի ֆուդ» ընկերությունները, մասնավոր ձեռնարկատեր Էդուարդ Մխիթարյանը եւ այլն: «Այդուհաներձ, թեեւ այդ ընկերությունների կողմից մատակարարվող արտադրանքի մեջ չի կարելի 100 %-ով վստահ լինել, նրանց հետ մինչեւ 2014թ. ավարտը պայմանագիր է կնքված», - հավելեց Պիպոյանը:
Լուրջ ստուգումներ իրականացնելու անհրաժեշտություն անգամ չկա, բավական է միայն ուշադրություն դարձնել մատակարարումների գներին, ասաց Պիպոյանը: 1700 դրամ շուկայական արժեքով հավի միսը մանկապարտեզներ մատակարարում են միջինում 1555 դրամով, իսկ 60 դրամ միջին արժեքով հավկիթը՝ 52 դրամով:
«Նշանակում է, նրանք ոչ թեշահավետ գին են սակարկում, այլ անպետք ապրանքը համապատասխան գներով իրացնում», - հավելեց Պիպոյանը:




























