Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում արգելվի նրա մուտքը խաղատուն:

Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: