Մրցաշարի ութերորդ օրը եզրափակող հանդիպումը կլինի C խմբում` Անգլիայի եւ Ալժիրի հավաքականների միջեւ:

Այսօր, Ալժիրի հետ խաղի օրը լրանում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոյի ծննդյան 64 տարին: Անգլիայից այսօր միայն հաղթանակ են սպասում:

Ալժիրի հավաքականը սլովենացիների հետ խաղում ոչ մի սուր պահ չստեղծեց: Եվ, եթե նրանք չկարողացան դիմադրել համեստ սլովենացիներին, ապա ամերիկացիների հետ ոչ ոքի ավարտված խաղից վիրավորված անգլիացիների դեմ ինչ-որ բանի հույս ունենալ ալժիրցիները չեն կարող:

Անգլիան շարունակում է համարվել չեմպիոնի գլխավոր ֆավորիտներից մեկը:

Բուքմեքերների կանախատեսումը.

Անգլիայի հաղթանակ`1.20, ոչ ոքի` 5.80, Ալժիրի հաղթանակ` 13.00: