С խումբ, 2-րդ տուր

18 հունիսի, Յոհաննեսբուրգ, Էլիս Պարկ ստադիոն

Մրցավար` Կոման Կուլիբալի (Մալի)

Բիրշա, 14 (1:0), Լյուբիյանկիչ, 41 (2:0), Դոնովան, 48 (2:1), Բրեդլի, 82 (2:2)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Սլովենիան քիչ էր մնում ժամանակից շուտ հայտնվեր աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում: Ով կարող էր նման բան կանխատեսել: Մի խմբում, որտեղ հանդես են գալիս Անգլիան ու ԱՄՆ-ը փլեյ-օֆֆի ուղեգրի գլխավոր հավակնորդ է դառնում Սլովենիայի համեստագույն հավաքականը: Ընդամենը ութ րոպե չբավականցրեց:

Բոլոր իմաստներով անսովոր առաջնությունը շարունակվում է: Այս անգամ ամեն ինչ այնպես չէ. եւ առաջին եզրափակիչը Աֆրիկայում, եւ ձմեռային եղանակը, եւ վուվուզելները, եւ ամենակարեւորը` գրեթե յուրաքաչյուր հանդիպումն անակնկալով է ավարտվում:

ԱՄՆ-ի հետ խաղի արդեն առաջին խաղակեսում Սլովենիայի թիմը երկու անգամ գրավեց Թիմ Հովարդի դարպասը: 14-րդ րոպեին աչքի ընկավ Վալտեր Բիրշան, իսկ խաղակեսի ավարտին Հովարդից ուժեղ էր Զլատան Լյուբիյանկիչը:

Երկրորդ խաղակեսի ամենասկզբում ամերիկացիները կրճատեցին հաշվի տարբերությունը: Սուր անկյունից, հուժկու անսպասելի հարվածով Դոնովանը ոչ մի շնաս չթողեց մրցակցի դարպասապահին:

82-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալթիդորը եւ Բրեդլի հավասարեցրեց հաշիվը:

 

C խումբ            Խ            Հ          Ո         Պ          Գ         Մ

Սլովենիա        2          1       1          0          3-2      4

ԱՄՆ              2          0          2          0          3-3      2

Անգլիա           1          0          1          0          1-1      1

Ալժիր             1          0          0          1          0-1      0