ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրաքում «Իսլամական պետության»  ահաբեկիչների դիրքերին:

«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի դիտակետը, մեկ «Համմեր», զենքով բեռնված մի  ավտոմեքենա, մեկ բեռնատար եւ երեք ականանետ: Բոլոր օդանավերը լքել են տարածքը»,- հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ կենտրանական հրամանատարությանը:

Վերջին երկու օրում ԱՄՆ-ն արդեն չորս ավիահարված է հասցրել:

ԱՄՆ ՌՕՈՒ-ն օգոստոսից ռմբակոծում է «Իսլամական պետության»  գրոհայինների դիրքերը: ՆԱՏՕ-ի մի քանի այլ անդամ երկրներ եւ Ավստրալիան Իրաքի իշխանություններին զենք եւ գրոհայինների գործողություններից տուժածներին ու փախստականներին հումանիտար օգնություն են մատակարարում: