ՌԴ-ն, անկասկած, կարձագանքի ԵՄ-ի պատժամիջոցներին, եթե դրանք ընդունվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվայում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Բրյուսելում հրապարակված համատեղ գրությանը, ինչպես նաեւ Եվրամիության անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեում համաձայնեցված ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցնրեի հավաքածուին:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակին, ապա ընդունվելու դեպքում, մեր արձագանքը, անկասած հետեւելու է», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը ակնկալում են ՌԴ-ի դեմ նոր հատվածական պատժամիջոցների վերջնական ընդունում: