Ռուսաստանի Պերմ քաղաքում սեպտեմբերի 6-ի առավոտյան հերդեհի հետեւանքով երեք երեխա է մահացել:

«Քննության վարկածով՝ 2014. սեպտեմբերի 6-ի գիշերը տղամարդը ռետինե խողովակի օգնությամբ փականածակի միջոցով բնակարանի միջանցքը արագ բռնկվող  հեղուկ է լցրել եւ այրել այն: Այդ պահին բնակարանում գտնվել են 4 երեխաները եւ նրանց ծնողները», - ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Արդյունքում մահացել են 9, 7 եւ 3 տարեկան երեք երեխաները: Ծնողներին մեկամյա երեխայի հետ հաջողվել է փրկվել:

Երեխաների սպանության մեջ քննիչները կասկածում են տղամարդու, ով բնակարանի սեփականատիրոջ հետ «ոչ բարեկամական հարաբերություններ» է ունեցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: