Ադրբեջանի իշխանությունները կրկին աչքի են ընկել. Բաքվում արգելել են Ավստրայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցին ուղեկցող լրագրողուհու մուտքը:

Ավստրիացի լրագրողուհի Յուտտա Բաուերին, որը ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցին ուղեկցում է Հարավային Կովկաս այցի շրջանակում, Ադրբեջան մուտքի արտոնագիր չեն տվել: «Der Standart»-ի փոխանցմամբ, «Die Presse»-ի լրագրողը միայն Հայաստան եւ Վրաստան մուտքի արտոնագիր է ստացել: Ադրբեջանի դեսպանատունը մերժել է նրան:

Իր գործողություններն ադրբեջանական կողմը հիմնավորել է նրանով, որ լրագրողը Ադրբեջանի ԱԳՆ-ի  «սեւ ցուցակում» է՝ Լեռնային Ղարաբաղ չարտոնված այցի պատճառով:

Թերթը նշում է, որ շատ լրագրողներ կրճատվում են այդ ցուցակից այն բանից հետո, երբ  պաշտոնապես ներողություն են խնդրում Լեռնային Ղարաբաղ «ապօրինի» այցի համար: Բաուերի գործընկերները արտոնագիր տրամադրելու դեսպանատան մերժումը կապում են նաեւ ան բանի հետ, որ  լրագրողուհին զայրացրել է Ադրբեջանի իշխանություններին` Ադրբեջանի հասցեին իր քննադատությամբ: 

 «Austrian Press Agency»-ի տեղեկության` խնդիրը չի հաջողվել լուծել նույնիսկ Ավստրիայի պետքարտուղարի միջնորդությամբ:

Միեւնույն ժամանակ, ավստրիական մամուլը գրում է, որ Սեբաստիան Կուրցը տվյալ հարցը կբարձրացնի Բաքվում` Ադրբեջանում խոսքի ազատության խնդիրների համատեքստում:

Յուտտա Բաուերն ինքը չի թաքցնում այն փաստը, որ 2011-ին այցելել է Հայաստան, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ: Ավստրիական մամուլոի, կարելի է գտնել նաեւ նրա ռեպորտաժը տվյալ այցի մասին: