Եթե Արեւմուտքը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, Մոսկվան պատժամիջոցները սատարող մի շարք երկրներից կչեղարկի ներմուծման արգելքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի հրաժարումը սահմանափակումներից հնարավոր է միայն այն դեպում, եթե արեւմտյան գործընկերները «խելքները գլուխները հավաքեն»:
Բացի այդ, նրա խոսքով՝ Ռուսաստանը հարկադրված է ոչ համաչափորեն պատասխանել Արեւմուտքի երկրների սահմանած հերթական պատժամիջոցներն, մասնավորապես, սահմանափակող միջոցառումները կվերաբերեն երկրի տարածքով օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքներին:
Մեդվեդեւի խոսքով՝ տվյալ որոշումը կհանգեցնի շատ ավիաընկերությունների սնանկացմանը, որոնք «առանց այդ էլ գտնվում են գոյատեւման եզրին»:
«Սակայն դա վատ պատմություն է: Միայն կցանկանայի, որ մեր գործընկերները ինչ-որ պահի դա գիտակցեն», - հստակեցրել է վարչապետը:
ՌԴ վարչապետը նաեւ նշել է, որ տնտեսական պատժամիջոցների ներմուծումը կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ:





























