Այովա նահանգի երկու կանայք 72 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել են, հաղորդում է  gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Beast-ին:

Վիվիան Բոյակը եւ Էլիս Դուբզը հանդիպել են անչափահաս տարիքում, միասին եղել են ԱՄՆ-ի 50 նահանգներում, Կանադայի բոլոր նահանգներում եւ երկու անգամ ճանապարհորդել են Անգլիայում:

Վիվիանը 91 տարեկան է, Էլիսը՝ 90, սակայն նրանք պնդում են, որ երբեք ուշ չէ կյանքի նոր փուլ սկսել:

Այովայում միասեռ ամուսնությունները օրինականացվել են 2009թ-ից: