Գրագիտության միջազգային օրը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից նշվող օրերից է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հիմնադրել է 1966թ.՝ անգրագիտության վերացման վերաբերյալ  կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի  առաջարկով, որը կայացել էր 1965թ. սեպտեմբերին Թեհրանում:

2014թ. Գրագիտության միջազգային օրվա տոնակատարության թեման «Գրագիտությունն ու կայուն զարգացումն» է:

Սեպտեմբերի 8-ն այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն է: Տոնի գլխավոր նպատակն է աշխուժացնել հասարակության ջանքերը գրագիտության տարածման գործում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր բնագավառներից է: 

Չնայած շատ երկրների  նշանակալի հաջողություններին, 860 միլիոնից ավելի չափահասներ շարունակում են անգրագետ մնալ, իսկ 100 միլիոնից ավելի երեխաներ դպրոց չեն գնում:

Ամեն տարի Գրագիտության օրը նվիրված է որոշակի թեմայի: Տարբեր տարիներին այն նշվել տարբեր կոչերով. «Գրագիտության նշանակությունը կանանց համար», «Գրագիտությունն ընդլայնում է անձնական հնարավորությունները», «Գրագիտությունը եւ առողջությունը», «Գրագիտությունն ապահովում է կայուն զարգացում»: