Ինդիանայի համալսարանի գիտնականները հերքել են հայտնի առասպելը, ըստ որի՝ խաղաղ ամուսնալուծություները երեխաների համար կործանարար ազդեցություն չեն ունենում:

Հանուն երեխաների ընկերներ մնալու ձգտում ունեցող ծնողները անմիջականորեն ամուսնալուծական գործընթացի ժամանակ եւ արդեն դրանից հետո իրականում ոչնչով չեն օգնում երեխաներին: Մասշտաբային հետազոտության ընթացքում այսպիսի ոչ սփոփոիչ արդյունքների են հանգել Ինդիանայի համալսարանի գիտնականները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնալուծված ծնողների երեխաները ավելի շատ են ունենում վարքագծի հետ կապված խնդիրներ, տառապում թմրանյութերի կախվածությունից: Դիտարկվել է նաեւ դպրոցական առաջադիմության անկում, հաղորդում է Raut.ru-ն

«Մենք կարծում էինք, որ ծնողների միջեւ խաղաղ հարաբերությունների պահպանումը երեխաներին կօգնի ավելի հեշտ տանել ամուսնալուծությունը: Սակայն ոչ բարեկամական, եւ ոչ էլ կոնֆլիկտային հարաբերությունները երեխաների վրա առանձնահատուկ կերպով չեն արտացոլվել: Ուստի ծնողներն իրենց նախկին ամուսինների հետ կարող են եւ չպահպանել  ջերմ հարաբերություններ, քանի որ երեխաների տառապանքը դրանից չի նվազի», - նշել է հետազոտող Ջոնաթան Բեքմայերը: