Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մեկնարկել է խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Գրանցվել են 123 պատգամավորներ, քվորումն ապահովված է: Նիստի սկզբում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված է եղել նկատողություն անել պատգամավորներին, քանի որ վերջիններս նիստերի դահլիճում աղմկոտ քննարկումներ էին ծավալել:
«Աղմուկը շատ է, հավանաբար, բոլորդ լավ հանգստացել եք», - նշել է Սահակյանը, որից հետո աղմուկը դադարել է:
«Ժառանգություն» խմբակցության՝ մոտ կես տարի բացակայած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ըստ ավանդության, հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով՝ դիմելով խոհրդարանական մեծամասնությանը՝ ի դեմս իշխող Հանրապետական կուսակցության:
«Ցանկանում եմ խորհրդարանական խոցելի փոքրամասնությանը հաղորդել, որ տվյալ պահին նպատակահարմար չէ քննարկել հայ-թուրքական արձանագրությունները», - նշել է Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան՝ Փոստանջյանը նշել է, որ իր բացակայության ընթացքում խորհրդանում ոչնիչ չի փոխվել:





























